ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 3 666.1 հազար լիտր կոնյակ: Ըստ պաշտոնական վիճակագրության` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հայկական կոնյակի արտադրության ծավալները կրճատվել են 7,8%-ով: Նշենք, որ 2012 թվականի առաջին երեք ամսում մեր երկրում արտադրվել էր 3 976.5 հազար լիտր կոնյակ:
Հիշեցնենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն անընդմեջ աճում էին: Անցյալ տարի գերազանցվել էր նախաճգնաժամային` 2008թ.-ի ցուցանիշը. 2012թ.-ին կոնյակի արտադրության ծավալները կազմել էին 18.4 մլն լիտր: