ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 03/05/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 3-ին, բորսայում կայացել է 2500000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.98 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 416.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 18 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 35750000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.51%, փակմանը` 8.56%, առավելագույնը` 8.59%, նվազագույնը` 8.51%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.5564%: