Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ
08/05/2013 10:16
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ

«ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը, ի դեմս իր «ԱՊՀ» բիզնես միավորի, հայտարարում է, որ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մասը կազմող «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) Գլխավոր Տնօրենի պաշտոնում նշանակվել է Անդրեյ Պյատախինը: Իր պարտականություններն Անդրեյ Պյատախինը կստանձնի 2013 թվականի հունիս ամսից:

Մեկնաբանելով նշանակումը` «ՎիմպելԿոմ Լտդ.» ընկերության ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կռոմսկին նշել է. «Մենք ուրախ ենք, որ Անդրեյը որոշում ընդունեց գլխավորել «ՎիմպելԿոմ»-ի դուստր ձեռնարկությունը  Հայաստանում: Մեր ընկերությունում նա 12 տարի շարունակ աշխատել է տարբեր պաշտոններում, և նրա ղեկավարած բոլոր  ուղղություններում մեծ հաջողություններ են գրանցվել: Համոզված եմ, որ  «ԱրմենՏել»  ընկերության թիմում նման լուրջ համալրումը կօգնի տեղական բիզնեսին բարելավել իր դիրքերը»:

«ՎիմպելԿոմ» ընկերությունը յուրահատուկ է այնքանով, որ  յուրաքանչյուր աշխատակցի ընձեռում է զարգացման և աճի հնարավորություն, ինչպես նաև թույլ է տալիս աշխատել տարբեր երկրների շուկաներում: Հայաստանում գործի անցնելն ինձ համար կարևոր փուլ է իմ աշխատանքային կարիերայում և նոր փորձ ձեռք բերելու հնարավորություն: Իմ հերթին, ես «ԱրմենՏել» ընկերությունում կներդնեմ  երկար տարիների ընթացքում կուտակած փորձը, ներկայումս արդի նորարարական լուծումներ, ինչպես նաև կփորձեմ առավելագույն ուշադրության արժանացնել ընկերության բաժանորդների սպասարկման որակը» – նշել է Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ 2013թ. հունվարից «ԱրմեՏել» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր  ընկերության ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանը:

Կենսագրություն. Անդրեյը ծնվել է 1975թ. սեպտեմբերի 5-ին, Լիպեցկում: 1997թ. ավարտել է Լիպեցկի պետական տեխնիկական համալսարանը:  2006 թվականին  պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Էկոլոգիա-տնտեսական մեթոդներով մետաղագործական հիմնարկությունների արտադրանքի առաքման արդյունավետության բարձրացման ուղղված» թեմայով: 2007թ. մենեջմենթ մասնագիտությամբ ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի (MBA) աստիճան Ամերիկյան համալսարանից: Հեռահաղորդակցության ոլորտում Անդրեյի մասնագիտական ուղին սկսել է 1996 թվականից: 4 տարվա ընթացքում նա անցել է մարքեթինգի բաժնի մասնագետից մինչև  Լիպեցկի մասնաճյուղի «Չեռնոզոմեեի բջջային կապի» (ТМ «Сотел») փոխտնօրենի  ուղին:

2001 թվականին Անդրեյը աշխատանքի է անցել «ՎիմպելԿոմ»-ում որպես Լիպեցկի մասնաճյուղի կոմերցիոն տնօրեն, իսկ 2004 թվականից սկսել է աշխատել  ՈՒրալի շրջանի կոմերցիոն տնօրենի պաշտոնում: 2005 թվականին Անդրեյն արժանացել է «Ադամանդե մեղու»` «ՎիմպելԿոմ»-ի բարձրագույն կորպորատիվ պարգևին: 2006 թվականից Անդրեյը պատասխանատու էր Մոսկովյան տարածաշրջանի, իսկ այնուհետև ողջ բիզնես միավորի կորպորատիվ վաճառքների համար: «ՎիմպելԿոմ»-ի և «Գոլդեն Տելեկոմ»-ի միավորումից հետո, Անդրեյը նշանակվել է Ռուսաստանի շրջաններում կորպորատիվ բիզնեսի զարգացման գծով տնօրեն: 2009 թվականից ղեկավարում է Beeline Վրաստանում, իսկ 2011 թվականից ի վեր նշանակվել է մոսկովյան տարածաշրջանի փոխնախագահի և տարածաշրջանային տնօրենի պաշտոնում:

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39