VOLKSWAGEN-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՐՏԱԴՐԵԼ ԱՄԵՆԱՀԶՈՐ GOLF-Ը
Volkswagen ընկերությունը պատրաստվում է արտադրել նոր Golf, որը կանվանվի Golf 503: Նոր մոդելը օժտված կլինի 503 ձիաուժ հզորությամբ V6 տուրբոշարժիչով: Մեքենայի վրա կտեղադրվի 9 աստիճանանոց ավտոմատ փոխանցման տուփ: Այն կարտադրվի նաև ութաստիճանանոց «մեխանիկայով»: Մեքենան 0-100կմ/ժ արագությունը կգերազանցի ընդամենը 3,9 վայրկյանում:
Չնայած սպորտային պարամետրերին՝ մեքենան կարտադրվի նաև Sport տարբերակով, որի վրա կտեղադրվի GTI V6 3,5 լիտր աշխատանքային ծավալով «թվինտուրբո» շարժիչ: 0-100 կմ/ժ արագությունը կգերազանցվի ընդամենը 3,4 վայրկյանում: