ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր՝ մայիսի 8-ին, տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN3621A138 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 750 000 000 դրամ, հետգնման ներկայացված ծավալը՝ 1 015 000 000 դրամ, հետգնված ծավալը` 750 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 766 609 204 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 9.0000 տոկոս է: Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ: