ԿԱՅԱՑԵԼ Է ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր՝ մայիսի 8-ին, տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB10172218) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 3 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 7 մլրդ 535 մլն դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 835 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 700 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 637 512 849 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.4334 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.4334 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: