Բիզնես

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Toyota-ն հինգերորդ տարին անընդմեջ ավտոմեքենաների վաճառքի համաշխարհային առաջատարն է
30/01/2025 11:27
Կիսվել

Toyota-ն հինգերորդ տարին անընդմեջ ավտոմեքենաների վաճառքի համաշխարհային առաջատարն է

Ճապոնական Toyota Motor ավտոարտադրողը հինգերորդ տարին անընդմեջ զբաղեցրել է աշխարհում առաջին տեղը՝ ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշով: Այս մասին է վկայում ճապոնական ընկերության հրապարակած վիճակագրությունը:

Ռեգո Ինշուրանս

Չնայած ընկերության վաճառքի ծավալները 2024 թվականին նվազել են 3.7%-ով, Toyota-ն ամբողջ աշխարհում վաճառել է 10.821.480 ավտոմեքենա: Դա թույլ է տվել նրան հերթական անգամ առաջ անցնել գերմանական Volkswagen-ից և հինգերորդ տարին անընդմեջ զբաղեցնել առաջին տեղն աշխարհում:

Անցյալ տարի Volkswagen-ն ամբողջ աշխարհում վաճառել է շուրջ 9.02 միլիոն մեքենա, գերմանական կոնցեռնի վաճառքները նույնպես նվազել են 2.3%-ով:

Երրորդ տեղը զբաղեցնում է կորեական Hyundai Motor-ը, որն ամբողջ աշխարհում վաճառել է 7.23 միլիոն ավտոմեքենա՝ 1%-ով պակաս, քան 2023 թվականին:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է Կասկո ապահովագրություն՝ սկսած 40,000 դրամից։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58