2024 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8%-ով
2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության, գյուղատնտեսության համախառն արտադրանքի և ծառայությունների ծավալները։
Այսպես, հունվար-դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4․7%-ով, շինարարությունն աճել է 14.5%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 17%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 1.6%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 10․6%-ով։
Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 2,998,370.2 մլն ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 958,804.3 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 709,465.3 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 6,378,265.3 մլն ՀՀ դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 3,467,516.3 մլն ՀՀ դրամ։