ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 15/05/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 15-ին, բորսայում ԱՄՆ դոլարով գործարք չի կայացել:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 21 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 38850000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.01%, փակմանը` 8.10%, առավելագույնը` 8.15%, նվազագույնը` 8.01%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.1043%: