ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 16/05/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 16-ին, բորսայում կայացել է 8400000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 416.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 416.50 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 18 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 38300000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.12%, փակմանը` 8.17%, առավելագույնը` 8.17%, նվազագույնը` 8.11%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.1454%: