GOOGLE-Ը ԿՍՏԵՂԾԻ YOUTUBE-Ի ՌԱԴԻՈ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Google ընկերությունը մոտ ապագայում կգործարկի ինտերնետ-ռադիո, որը կանվանվի Google Play Music All Access: Նոր ռադիոն օգտատերերին թույլ կտա երաժշտություն լսել հատուկ սերվերից, որտեղ կլինի մոտ 5 մլն կատարում:
Ծառայության համար Google-ը օգտատերերից ամսական կգանձի 9.99 ԱՄՆ դոլար:
Ծրագրի մեկնարկով Google ընկերությունը պատրաստվում է մրցակցել Spotify ընկերության գործարկած ռադիոյի հետ, որն այս ոլորտի առաջատարն է:
Google-ի ներկայացուցիչները բացատրել են, որ սա կլինի Youtube-ի ռադիո տարբերակը: