ԿԱՅԱՑԵԼ ԵՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴՆԵՐ
Այսօր՝ մայիսի 20-ին, տեղի են ունեցել 26 և 13 շաբաթ մարման ժամկետներով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2618B137 և AMGT13198138 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ:
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ տեղաբաշխման ենթակա AMGT2618B137 պարտատոմսերի ծավալը կազմել է 1 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 426 մլն դրամ, որից մրցակցային` 426 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 147 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 140 602 922 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.9995 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.9995 տոկոս: Աճուրդին մասնակցել են 4 դիլեր:
Տեղաբաշխման ենթակա 13 շաբաթ մարման ժամկետով AMGT13198138 պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 110 մլն դրամ: ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է բոլոր ներկայացված առաջարկությունները: