Ֆինանսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Եվրահանձնաժողովը չի կարողանում գտնել ռուսական սառեցված ակտիվները բռնագրավելու միջոց
21/02/2025 19:00
Կիսվել

Եվրահանձնաժողովը չի կարողանում գտնել ռուսական սառեցված ակտիվները բռնագրավելու միջոց

Եվրահանձնաժողովը 3 տարի չի կարողանում գտնել ռուսական սառեցված ակտիվները բռնագրավելու իրավաբանորեն ընդունելի միջոց, հետևաբար ստիպված է «օգտագործել միայն դրանց վերաներդրումից ստացված եկամուտները»: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՀ ներկայացուցիչ Մարկուս Լամմերտը։

«ԵՄ մակարդակում մենք կենտրոնացած ենք սառեցված ակտիվների վերաներդրումից գոյացած եկամուտներն օգտագործելու վրա: Ինչ վերաբերում է հենց Ռուսաստանի և Բելառուսի ինքնիշխան ակտիվներին, ապա այս հարցը մանրամասն քննարկվում է անդամ երկրների և սառեցված ակտիվների վերաբերյալ մեր աշխատանքային խմբի հետ: Առայժմ սա միայն շարունակական քննարկում է: Ինչ վերաբերում է ԵՄ պատժամիջոցների ենթարկված անձանց մասնավոր ակտիվներին, որոնք կազմում են մոտավորապես 28 միլիարդ եվրո, դրանք չեն կարող բռնագրավվել, քանի որ մասնավոր սեփականություն են: Բայց եթե դրանք կապված են հանցավոր գործունեության հետ, ապա դրանք կարող են բռնագրավվել»:

Նա չի հստակեցրել, որ 2024 թվականին Եվրահանձնաժողովը քրեական պատասխանատվություն է սահմանել ԵՄ-ում պատժամիջոցներից խուսափելու համար, ուստի պատժամիջոցների ենթարկված անձի կողմից իրենց ակտիվները Եվրոպայից դուրս բերելու ցանկացած գործողություն կարող է հանգեցնել քրեական մեղադրանքի և այդ գումարի բռնագրավմանը:

Մինչդեռ Եվրահանձնաժողովը շարունակում է պնդել, որ ռուսական սառեցված ակտիվների վերաներդրումից ստացված եկամուտների օտարումը օրինական է, քանի որ այդ միջոցները, իբր, Ռուսաստանին չեն պատկանում։ Թե՛ ռուս, թե՛ եվրոպացի փորձագետների մեծամասնությունը ԵՀ-ի այս հայտարարությունը համարում է իրավաբանորեն անգրագետ։ Դա մոտավորապես համապատասխանում է այն թեզին, որ բանկային ավանդի տոկոսները, իբր, չեն պատկանում ներդրված միջոցների տիրոջը։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58