ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՎԶԵԲ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԵՎ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգին:
Նախարարության Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը:
Էկոնոմիկայի նախարարը, մեծապես կարևորելով ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը, առաջարկել է ներառել նաև արդյունաբերության, ագրոբիզնեսի և տնտեսության այլ ոլորտները իրենց հետաքրքրությունների շրջանակում:
Նախարարն անդրադարձել է նաև բանկի կողմից վարկավորման մատչելության հնարավորություններին: