Տնտեսական

USD BUY - 389.50+0.00 USD SELL - 392.50+0.50
EUR BUY - 438.50-1.50 EUR SELL - 443.00-2.00
OIL:  BRENT - 64.46-0.89 WTI - 61.10-0.99
COMEX:  GOLD - 3298.00+1.65 SILVER - 32.40+0.43
COMEX:  PLATINUM - 969.30+1.13
LME:  ALUMINIUM - 2375.00+0.04 COPPER - 9164.00-0.25
LME:  NICKEL - 15558.00+1.64 TIN - 31049.00-0.74
LME:  LEAD - 1914.50-0.10 ZINC - 2615.00-0.80
FOREX:  USD/JPY - 142.53-0.44 EUR/GBP - 1.1335-0.11
FOREX:  EUR/USD - 1.1335-0.11 GBP/USD - 1.3258+0.48
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 40368.96-0.38 NASDAQ - 16823.17-0.05
STOCKS US: S&P 500 - 5396.63-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 33920.40-1.01 TOPIX - 2498.03-0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 21056.98-1.91 SSEC - 3276.00+0.26
STOCKS EUR:  FTSE100 - 8249.12+1.41 CAC40 - 7335.40+0.86
STOCKS EUR:  DAX - 21253.70+1.43
16/04/2025  CBA:  USD - 391.27+0.59 GBP - 518.90+1.60
16/04/2025  CBA:  EURO - 444.48+1.37
16/04/2025  CBA:  GOLD - 40501.00+254.00 SILVER - 406.45+1.05
2024թ. հունվարին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 52.6%-ով
05/03/2025 13:15
Կիսվել

2024թ. հունվարին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 52.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի հունվարին Հայաստանում արտադրվել է 828.8 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2023թ. համադրելի ցուցանիշի (1,748.0 հազար լիտր) համեմատ արտադրության ծավալները նվազել են 52.6%-ով։

Հիշեցնենք, որ 2024թ.-ին արտադրվել է 19,818.5 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 2.5%-ով։ 2023թ.-ին Հայաստանում արտադրվել է 19,342.7 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 16.98%-ով։ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք իրականացնում)։ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 19.2%-ով։

2020թ.-ին կոնյակի արտադրությունը նվազել է 9.9%-ով և կազմել 39,191.0 հազար լիտր, 2019թ,-ին արտադրությունն աճել է 41.5%-ով և կազմել 43,505.7 հազար լիտր, 2018թ.-ին արտադրությունն աճել է 2.5%-ով և կազմել 30,751.9 հազար լիտր, 2017թ.-ին արտադրությունն աճել է 39.4%-ով և կազմել 30,010.6 հազար լիտր, 2016թ.-ին արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21,529.2 հազար լիտր։ 2015թ․-ին՝ նվազել 9.4%-ով և կազմել 16.9 մլն լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել է 8% և արձանագրվել 18.7 մլն լիտր ցուցանիշը։

2009-2013 թվականների ընթացքում, կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել է շարունակական աճ: 2013 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 20.2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18.5 մլն լիտր: 2011 թ.-ին արտադրվել էր 15.3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: Ճգնաժամային 2008 թ.-ին մեր երկրում արտադրվել է 15.9 մլն լիտր կոնյակ:

16/04/2025
դրամ
Դոլար (USD)
391.27
+0.59
Եվրո (EUR)
444.48
+1.37
Ռուբլի (RUR)
4.74
-0.02
Լարի (GEL)
142.15
+0.21
40501.00
+254.00
Արծաթ
406.45
+1.05