Պաշտոնական

USD BUY - 382.00+0.50 USD SELL - 384.50+0.00
EUR BUY - 442.00-1.00 EUR SELL - 447.00-1.00
OIL:  BRENT - 64.41-1.81 WTI - 60.12-1.88
COMEX:  GOLD - 3977.00-0.75 SILVER - 47.44+1.30
COMEX:  PLATINUM - 1576.60+0.24
LME:  ALUMINIUM - 2859.00+2.80 COPPER - 10962.50+3.19
LME:  NICKEL - 15361.00+1.23 TIN - 35802.00+1.14
LME:  LEAD - 2016.50+1.59 ZINC - 3025.50+1.26
FOREX:  USD/JPY - 151.97-0.32 EUR/GBP - 1.164-0.14
FOREX:  EUR/USD - 1.164-0.14 GBP/USD - 1.325-0.73
STOCKS RUS:  RTSI - 984.76-0.31
STOCKS US: DOW JONES - 47706.37+0.34 NASDAQ - 23827.49+0.80
STOCKS US: S&P 500 - 6890.89+0.23
STOCKS JAPAN:  NIKKEI - 50219.18-0.58 TOPIX - 3285.87-1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 26346.14-0.33 SSEC - 3988.22-0.22
STOCKS EUR:  FTSE100 - 9696.74+0.44 CAC40 - 8216.58-0.27
STOCKS EUR:  DAX - 24278.63-0.12
28/10/2025  CBA:  USD - 382.78+0.08 GBP - 509.98-0.66
28/10/2025  CBA:  EURO - 446.44+0.94
28/10/2025  CBA:  GOLD - 48867-1634 SILVER - 582.91-7.75
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2012Թ.-Ի ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
29/05/2013 15:36
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2012Թ.-Ի ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել տարբեր բնագավառներում Հանրապետության Նախագահի 2012 թվականի մրցանակների հանձնման արարողությունը:  Մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամ Ալբերտ Պողոսյանը:

«Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրով 2012թ. մրցանակ է շնորհվել.

Թեսսա ՀՈՖՄԱՆԻՆ (ԳԵՐՄԱՆԻԱ)` Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության և այդ ոլորտում ծավալած ակտիվ հասարակական գործունեության համար և Զորյան ինստիտուտին` Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության, հրատարակչական ակտիվ գործունեության և երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Հանրապետության Նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ Նախագահի 2012 թվականի մրցանակ է շնորհվել.

– բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Վանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ` «Դինամիկ համակարգերի ղեկավարման, դիտման և կոնֆլիկտային իրավիճակների ուսումնասիրություններ» գիտական հոդվածների շարքի համար,

– տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Օլեգ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ` «Բազմաչափ ավտոմատ կառավարման համակարգերի տեսություն» մենագրությունների շարքի համար,

արվեստի բնագավառում՝ Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ (հետմահու)՝ «Սիրո պարտեզ» գեղանկարների շարքի համար և Հենրիխ ԷԼԻԲԵԿՅԱՆԻՆ` «Երկխոսություն կյանքի տևողությամբ» դիմանկարների շարքի համար,

բժշկագիտության բնագավառում` Ռուբեն ՖԱՆԱՐՋՅԱՆԻՆ, Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ և Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ` «Ներանոթային նյարդավիրաբուժության հիմնադրումը և զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար,

ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Աշոտ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ, Նիկոլայ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ, Գագիկ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ, Բագրատ ՄԱԻԼՅԱՆԻՆ և Լևոն ՎԱՆՅԱՆԻՆ` «Բարձր էներգետիկ երևույթները ամպրոպային մթնոլորտում» գիտական հոդվածների շարքի համար,

գրականության բնագավառում՝ Հենրիկ ԷԴՈՅԱՆԻՆ` «Կանգ առ, ես այստեղ եմ» բանաստեղծությունների ժողովածուի համար:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝

 Արվեստի բնագավառում` Գևորգ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ` «Անվերնագիր» գեղանկարների շարքի համար և Սաթենիկ ՇԱՏԻՐՅԱՆԻՆ` ըստ Ուիլյամ Գիբսոնի «Երկուսը Ճոճանակին» ներկայացման համար:

Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել Մանե ԳԱԼՈՅԱՆԻՆ, Հովհաննես ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ, Արսեն ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ՝ «Երգեցողություն» անվանակարգում՝ բարձր կատարողական արվեստի համար, Լևոն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ (դաշնամուր), Միքայել ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ (թավջութակ)՝ «Գործիքային կատարում» անվանակարգում՝ լավագույն կատարման համար:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին՝ ձեռքբերումների և մրցանակի արժանանալու կապակցությամբ, մաղթել նոր հաջողություններ: Հանրապետության Նախագահն իր շնորհավորական խոսքում նշել է, որ մրցանակի թեկնածուների ընտրության և առաջադրման համար մասնագիտական հանձնախմբերը կանխավ շատ լուրջ աշխատանք են կատարում, որի շնորհիվ լավագույններից լավագույնների հետ հանդիպումն արդեն տեղի է ունենում Նախագահի նստավայրում: Անդրադառնալով այդ ամբողջ գործընթացին՝ Սերժ Սարգսյանը նշել է, թե միամտություն կլիներ կարծել, որ բոլոր ստեղծագործողները միանշանակորեն համաձայնվում են հանձնախմբերի կարծիքների հետ, և հավանաբար, այդպես էլ պետք է լիներ: Հանրապետության ղեկավարը կոչ է արել նրանց՝ լինել համբերատար, հանդուրժող և համոզվածություն է հայտնել, որ լավագույն ստեղծագործություններն անպայման կարժանանան հանձնախմբերի գնահատականին:

«Ուրախ եմ նաև, որ այս դահլիճում ներկա են ինչպես մեր արվեստի և գիտության նահապետները՝ ավագ սերնդի ներկայացուցիչները, այնպես էլ երիտասարդները, ովքեր աչքի են ընկել իրենց առաջին աշխատանքով: Իսկ դա նշանակում է, որ ամուր են մեր ժողովրդի լավագույն ավանդույթները՝ արժեքները սերնդեսերունդ փոխանցելու կամքը: Այս համատեքստում պետք է անդրադառնամ մրցանակակիրներից մեկին, ով, ցավոք սրտի, այժմ մեզ հետ չէ: Խոսքս նշանավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի մասին է, ում այսօր մենք մրցանակ ենք շնորհում հետմահու: Մեծ նկարչի տաղանդը և խորը, ոչ ցուցադրական հայրենասիրությունը նրան բերեցին «վարպետի» կոչում: Մի կոչում, որ շնորհում է ինքը՝ ժողովուրդը: Եվ թող Աստված լուսավորի վարպետի հոգին: Մենք նրան ջերմությամբ ու սիրով ենք հիշում: Եվ, իհարկե, նրա պակասը մշտապես զգում ենք: Առանձնահատուկ խորհուրդ կա Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու անվանակարգով մրցանակ շնորհելու փաստի մեջ: Այսօր մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում գերմանացի նշանավոր հայագետ, ցեղասպանագետ, իրավապաշտպան Թեսսա Հոֆմանին և սփյուռքի կարևոր հաստատություններից մեկին՝ Զորյան ինստիտուտին: Այսօր, ի դեմս տիկին Հոֆմանի, մենք ճանաչում ենք եվրոպական ու գերմանական հումանիստական ավանդույթը, որն իր ձայնն էր բարձրացնում տառապանքի ուղիներ անցնող հայ ժողովրդի համար: Իսկ Զորյան հաստատության աշխատանքում արտացոլվել է հայոց սփյուռքի բյուրեղացած ոգին, որը թույլ տվեց մեր ժողովրդի շառավիղներին ոչ միայն վերապրել արհավիրքը, այլև կրկին վերահաստատել ապրելու իր վճռականությունը: Սիրելի՛ բարեկամներ, Այս արարողությունը ամբողջությամբ ողողված է դրական լիցքերով: Այն թույլ է տալիս ամբողջ հայոց ազգի անունից ճանաչել մեր երախտավոր մրցանակակիրների աշխատանքն ու վաստակը: Սակայն մրցանակը ոչ միայն գնահատական է ձեր անցած ուղուն, այլև ապագային միտված ուղերձ է: Այս մրցանակների նպատակներից մեկն է խրախուսել ձեզ կանգ չառնելու ձեռք բերված հաջողությունների վրա: Այս մրցանակների միջոցով մենք ոչ միայն երախտագիտություն ենք հայտնում ձեզ, այլև հորդորում ենք անել ավելին՝ ի փառս հայ ժողովրդի: Այստեղ չեմ կարող հատուկ գնահատանքի խոսք չուղել հարգարժան Պողոսյան ընտանիքին, որն իր ուժերի չափով մասնակցում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ այդ թվում նաև այս մրցանակին աջակցելու ձևով: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ: Ցանկանում եմ քաջառողջություն, որպեսզի ձեր հետագա գործունեությունը նշանավորվի նոր ձեռքբերումներով: Մաղթում եմ խաղաղություն ձեր օջախներին, ինչպես նաև նոր նշանակալի գործեր՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

28/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.78
+0.08
Եվրո (EUR)
446.44
+0.94
Ռուբլի (RUR)
4.7824
-0.0316
Լարի (GEL)
140.95
+0.15
48867
-1634
Արծաթ
582.91
-7.75