Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2025թ.-ի հունվարի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
11/03/2025 13:31
Կիսվել

2025թ.-ի հունվարի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2025թ. հունվարի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 768,374 մարդ, այդ թվում 219,283 պետական և 549,091 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 6% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2025թ. հունվարին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 132,375 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 125,535 է, որից պետական՝ 113,918 , ոչ պետական՝ 11,617։

Մշակող արդյունաբերություն՝  88,527 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 53,012 զբաղված, որից պետական՝ 27,397, ոչ պետական՝ 25,615։

Տեղեկատվություն և կապ՝ 44,927 աշխատակից, որից պետական՝ 2,069, ոչ պետական՝ 42,858։ Մասնավորապես Տեղեկատվական Տեխնոլոգիաներ՝ 32,190 աշխատակից, որից պետական՝ 445, ոչ պետական՝ 31,929։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 39,809 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Շինարարություն՝ 42,390 զբաղված, որից պետական՝ 399, ոչ պետական՝ 31,791։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 40,342 զբաղված, որից բոլորը պետական։

Սպասարկման այլ ծառայություններ 29,725 աշխատակից, որից պետական՝ 1,226, ոչ պետական՝ 28,499։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 27,571 աշխատակից, որից պետական՝ 6,987, ոչ պետական՝ 20,584։ Մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 5,999 զբաղված, որից պետական՝ 5,062, ոչ պետական՝ 937։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 23,881 աշխատակից, որից պետական՝ 9,776, ոչ պետական՝ 14,105։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 24,502 զբաղված, որից պետական՝ 856, ոչ պետական՝ 23,646։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 23,294 զբաղված, որից պետական՝ 3,816, ոչ պետական՝ 19,478։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 22,597 աշխատակից, որից պետական՝ 6,298, ոչ պետական՝ 16,299։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,325 աշխատակից, որից պետական՝ 1,532, ոչ պետական՝ 15,793։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 10,495 զբաղված, որից պետական՝ 521, որ պետական՝ 9,974։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 11,892 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 8,639 աշխատակից, որից պետական՝ 628, ոչ պետական՝ 8,011։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 6,762 զբաղված, որից պետական՝ 3,657, ոչ պետական՝ 3,105։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52