ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 500 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր՝ հունիսի 3-ին, տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52026141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 570 մլն 800 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 550 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 20 մլն 800 հազար դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 456 921 676 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3243 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.4664 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 դիլեր և գանձապետական պահառուն: