ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 03/06/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 3-ին, բորսայում կայացել է 4200000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417.25 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 17 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 28100000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.50%, փակմանը` 7.01%, առավելագույնը` 7.50%, նվազագույնը` 7.01%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.2679%: