Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ՕՊԵՐԱՏԻՎ ԻՆՏԵՐՆԵՏ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
04/06/2013 11:34
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ՕՊԵՐԱՏԻՎ ԻՆՏԵՐՆԵՏ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline կանխավճարային հաշվարկման համակարգի բաժանորդների համար «ՕՊԵՐԱտիվ Ինտերնետ» ծառայության մեկնարկի մասին: Ակտիվացնելով ծառայությունը` բաժանորդը հնարավորություն կստանա անսահմանափակ մուտք գործել ինտերնետ Opera-Mini բրաուզերի միջոցով: Ծառայության միացման արժեքը կազմում է 950 դրամ (ներառյալ ԱԱՀ):

«Միանալով «ՕՊԵՐԱտիվ Ինտերնետ» ծառայությանը` մեր ընկերության բաժանորդները հնարավորություն կունենան օգտագործել Opera-Mini բրաուզերը Beeline անսահմանափակ բջջային ինտերնետի հետ միասին: Կարևոր է նշել, որ ընկերությունը շարունակաբար ստեղծում է այնպիսի ծառայություններ և ապրանքներ, որոնք հարմար են և հաճելի: Մեր բաժանորդների համար տվյալ ծառայության շրջանակում Opera-Mini բրաուզերի օգտագործումը զգալիորեն կընդլայնի  շարժական ինտերնետի հասանելիությունը», – նշել է «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ» և «Ստեպ» ՍՓ-ների բաժանորդներին:

Եթե բաժանորդի մոտ ակտիվացված է որևէ ինտերնետ-փաթեթ, ապա «ՕՊԵՐԱտիվ Ինտերնետ» ծառայությունից օգտվելիս ծախսվող ՄԲ-երը սպառվում են բաժանորդի մոտ ակտիվացաված այդ ինտերնետ-փաթեթի ծավալից:  Բացի այդ ծառայությունը չի գործում միջազգային ռոումինգում:

Բաժանորդը կարող է ակտիվացնել ծառայությունը զանգահարելով` 06747474 համարին, հավաքելով USSD հրահանգ *110*7474#  կամ ուղարկելով SMS հաղորդագրություն 0674 համարին 7474 տեքստով: Ծառայությունը կարելի է անջատել հետևյալ կերպ  զանգահարելով` 06747470 համարին, հավաքելով USSD հրահանգ *110*7470# կամ ուղարկելով SMS 0674 համարին 7470 տեքստով:  

Ծառայության գործողության ժամկետը 30 օր է: Նշենք, որ ծառայության ժամկետի վերջին օրը, ծառայությունն ակտիվ կլինի մինչև ժամը 22:00-ը, որից հետո տարիֆիկացումը կընթանա համաձայն սակագնային փաթեթի:

Ծառայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52