
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 07/06/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 7-ին, բորսայում կայացել է 1400000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.30 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 15 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 27300000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.01%, փակմանը` 7.07%, առավելագույնը` 7.10%, նվազագույնը` 7.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.0546%: