OPEC-Ը ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպությունը վերանայել է 2013 թվականի՝ նավթի համաշխարհային պահանջարկի վերաբերյալ ավելի վաղ արված կանխատեսումները: Ըստ նոր կանխատեսման՝ 2013 թվականին նավթի համաշխարհային պահանջարկը կկազմի օրական 89,65 մլն բարել: 2012 թվականի արդյունքներով ցուցանիշը կազմել էր օրական 88,87 մլն բարել:
Նշենք, որ ՕPEC-ին անդամակցում են Ալժիրը, Անգոլան, Էկվադորը, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Վենեսուելան: