ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ. 2013-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ԿԱՃԻ 2.3%-ՈՎ
Համաշխարհային բանկի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ նշված է, որ բանկի սպասումների համաձայն 2013թ.-ին ՌԴ ՀՆԱ-ն կաճի 2.3%-ով: 2014թ.-ի համար կանխատեսվում է 3.5%, իսկ 2015-ի համար` 3.9% աճ: Նախկինում ՀԲ-ը 2013թ.-ի համար կանխատեսել 3.6% աճ: Բանկը նշում է, որ առանց բարեփոխումների Ռուսաստանի համար դժվար կլինի վերականգնել աճի նախաճգնաժամյան տեմպերը:
Նշենք նաև, որ բանկի կողմից 2013թ.-ի համար կանխատեսվում է համաշխարհային ՀՆԱ 2.2%-ոց աճ: