
Ֆրանսիան Հնդկաստանին 26 Rafale Marine կործանիչներ կմատակարարի
Հնդկաստանը և Ֆրանսիան համաձայնագիր են ստորագրել Հնդկաստանին 26 ֆրանսիական Rafale Marine կործանիչ մատակարարելու վերաբերյալ, հայտնում է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը։
Հնդկաստանի ռազմածովային ուժերը կստանան 22 միատեղանի և 4 երկտեղանի կործանիչներ։ Դրանց մատակարարումը կավարտվի մինչև 2030 թվականը։ Անձնակազմերը երկու երկրներում էլ կանցնեն ուսուցում։
2016 թվականին Հնդկաստանի ռազմաօդային ուժերը Ֆրանսիայի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում ստացան 36 Rafale կործանիչ։
BFMTV-ն նշում է, որ 2015 թվականից ի վեր Ֆրանսիան Rafale կործանիչներ է արտահանում Հնդկաստան, Քաթար, Եգիպտոս, Հունաստան, ԱՄԷ, Ինդոնեզիա և Խորվաթիա։