Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ
19/06/2013 12:01
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ

ՀՀ Կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Լոռու մարզ հունիսի 18-ին կատարած այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է մի քանի համայնքներում: Վարչապետը Մարց համայնքում ծանոթացել է տեղի միջնակարգ դպրոցի ներկա վիճակին: Կառավարության ղեկավարի հանձնարարականով՝ ՀՀ պետական բյուջեից հատկացվել են անհրաժեշտ միջոցներ՝ դպրոցը հիմնանորոգելու և նոր մարզադահլիճ կառուցելու համար: Նախատեսվում է 110 տնտեսությունից բաղկացած համայնքի և 84 աշակերտ ունեցող ուսումնական հաստատության հիմնանորոգման շինաշխատանքներն ավարտին հասցնել հաջորդ տարվա սեպտեմբերին: Կառավարության ղեկավարը զրուցել է նաև համայնքի բնակիչների հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին: Վերջիններս շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ առաջնահերթ լուծում պահանջող դպրոցի հիմնանորոգման և մարզադահլիճի կառուցման գործում հետամուտ լինելու համար:

Նախատեսվում է, որ առաջիկա սեպտեմբերից Մարցում կսկսի գործել նաև նախակրթարան:

Այնուհետև Տիգրան Սարգսյանն այցելել է Շահումյան համայնքի ամբողջովին վերակառուցված առողջության առաջնային պահպանման կենտրոն՝ ծանոթացել իր իսկ հանձնարարականով իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի Շահումյանի բնակիչներն անձամբ էին դիմել վարչապետին՝ անբարեկարգ պայմաններում գտնված կենտրոնը վերակառուցելու խնդրանքով:

Այժմ կենտրոնը, որը համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով, սպասարկում է երեք հազար բնակչի: Վերակառուցման համար ներդրվել է 30 մլն դրամ: Վերջինիս բուժծառայողները գոհունակություն են հայտնել կատարված աշխատանքներից և կրկին շնորհակալություն հայտնել վարչապետին՝ իրենց բարձրացրած խնդրին լուծում տալու համար:

Կառավարության ղեկավարի վերջին կանգառը եղել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում: Տիգրան Սարգսյանը շրջել է ֆաբրիկայով՝ ծանոթացել աշխատանքային գործունեությանը և առաջիկա ծրագրերին:

Տեղեկացվել է, որ ֆաբրիկան արտադրում է շուկայի ներկայիս պահանջներին համապատասխան տարբեր տեսակի հագուստ: Գործունեության սկզբնական շրջանում ընկերությունը համագործակցել է գերմանական մի քանի պատվիրատու կազմակերպությունների հետ («Լեբեկ», «ՀԲ», «Կուբլեր», «Գրաֆեգգեր», որոնց հետ համագործակցությունը շարունակվում է մինչ օրս), իսկ հետագայում ընդլայնել է գործունեությունը` 2009 թվականին կնքելով նոր պայմանագիր իտալական «SARTIS» ֆիրմայի հետ: Վերջինիս պատվերով Վանաձորում գործող ֆաբրիկան կարում է տղամարդու և կանացի բարձրորակ բաճկոններ` արտադրանքն ամբողջությամբ առաքելով Եվրոպա՝ հիմնականում` Իտալիա:

Եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք թողարկելու նպատակով, պատվիրատուն` համաձայն պայմանագրի, ապահովում է ընկերությանը ժամանակակից մեքենասարքավորումներով:
Ընկերության գործունեությունը խթանելու և մարզում լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության կողմից պարբերաբար աջակցություն է ցուցաբերվում ֆաբրիկային` տրամադրելով հարկային արտոնություններ: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2010 թ. որոշմամբ՝ կարի ֆաբրիկայի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառվել է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմ, որով ժամկետները երկարաձգվել են մինչ 2013 թ. սեպտեմբերի 29-ը: Ընդհանուր առմամբ, երկարաձգվել են 109.7 մլն դրամ մաքսային արժեքով 59 անուն կարի մեքենաների և արտադրությանն անհրաժեշտ 931 միավոր սարքավումների մաքսային ռեժիմները:

Արդյունքում, ընկերությունը 2012 թ. միայն «SARTIS» ֆիրմայի պատվերով արտադրել և արտահանել է 213.9 մլն դրամի հագուստ: Աճը 2010 թ. նկատմամբ, երբ նոր էր սկսվել համագործակցությունը «SARTIS»-ի հետ, կազմել է 3.2 անգամ:

Նախորդ տարի, ընդանուր առմամբ, ընկերությունն առաքել է 665.7 մլն դրամի հագուստ և աճը 2011թ. նկատմամբ կազմել է 65.5 տոկոս:

«SARTIS»-ի հետ «Գլորիա» ընկերության համագործակցությունը կրում է շարունակական բնույթ և պայմանագիրը երկարաձգվել է ևս հինգ տարի ժամկետով, ինչը հնարավորություն է ընձեռում ֆաբրիկային երկարաժեմկետ կտրվածքով գործունեություն ծավալելու արդյունքում` ստեղծել նոր լրացուցիչ աշխատատեղեր:

«Գլորիա»-ն 2013 թ. հունիսի 12-ին կրկին դիմել է ՀՀ կառավարություն` խնդրելով երկարաձգել ներմուծված մեքենասարքավորումների «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետները: Ներկայումս ընկերության ներկայացրած ներդրումային ծրագիրը գտնվում է շահագրգիռ պետական մարմինների քննարկման փուլում:

ՀՀ կառավարության կողմից «SARTIS»-ի տրամադրած մեքենասարքավորումների համապատասխան մաքսային ռեժիմի երկարաձգման դեպքում, ըստ ընկերության կողմից ներկայացված ծրագրի` կընդլայնվի արտադրական գործունեւթյունը և միայն նշված ծրագրի շրջանակներում 2016 թ. իտալական պատվիրատուին կառաքվի շուրջ 670 մլն դրամի արտադրանք (2013թ.` 420 մլն դրամի դիմաց): Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է տարեցտարի ավելացնել աշխատողների քանակը և 2016 թ. ներկայիս 550-ի փոխարեն այն հասցնել 1000-ի:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31