ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 19/06/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 19-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.55 դրամով և կազմել 410.96 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.45 դրամով և կազմել 550.28 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 12.79 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.27 դրամով և կազմել 641.39 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 306.83 դրամով և կազմել 18058.42 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.01 դրամով և կազմել 288.04 դրամ: Պլատինի գինը նվազել է 283.31 դրամով և կազմել 18854.48 դրամ: