
«ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼՈՒ Է
Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչությունը ներկայացրել է մի շարք առաջարկություններ՝ մայրաքաղաքի հասարակական հանգստի տարբեր վայրերում հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով որոշակի փողոցների երթևեկության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ:
Մասնավորապես, «Կասկադ» համալիրին հարակից երթևեկելի տարածքում` Իսահակյան-Թամանյան փողոցներում, ամեն օր ժամը 11-ից 24-ը երթևեկությունը դադարեցվելու է: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այդ նպատակով տարածքն արդեն իսկ կահավորվել է ճանապարհային համապատասխան նշաններով:
Հանձնարարվել է առաջարկություններ ներկայացնել վարչական բոլոր շրջանների համապատասխան վայրերում ևս օրինակը կիրառելու և երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար զբոսանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով: