
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտահանումը նվազել է 60․4%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 6,277.8 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 52․9%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,437 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանն արտահանել է 2,420.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 3,857.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման անկումը կազմել է 60․4%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը՝ 46․5%։