
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր` հունիսի 25-ին, տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52246145 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկանցում են, որ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 575 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 575 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 457 961 453 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0786 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.1700 տոկոս: Աճուրդին մասնակցել են 5 դիլեր: