ՉԻՆԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Չինաստանը շարունակում է ընդլայնել ոսկու արդյունահանման ծավալները: Չինաստանի Հանքարդյունաբերության ասոցիացիայի (China Mining Association) կանխատեսմամբ՝ 2013 թվականի արդյունքներով երկրում ոսկու արդյունահանման ծավալները կհասնեն 440 մետրիկ տոննայի՝ սահմանելով նոր ռեկորդ: Արդյունքում, հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, ցուցանիշը կաճի շուրջ 10%-ով:
Նշենք, որ 2007 թվականից ի վեր Չինաստանը ոսկու արդյունահանման ծավալներով աշխարհում առաջինն է: Մինչ 2007 թվականը ոլորտի բազմամյա առաջատարը ՀԱՀ-ն էր: