
Ռուսաստանից ադամանդի մատակարարման արժեքը նվազել է 29%-ով
Քիմբերլիի գործընթացի տվյալների համաձայն՝ 2024 թվականին ռուսական ադամանդի մատակարարումների արժեքը նվազել է 29%-ով՝ հասնելով 2.62 միլիոն դոլարի։
Միևնույն ժամանակ, 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել է 3.7 միլիոն դոլար։ 2024 թվականի վերջին ռուսական ադամանդի արտահանումը նույնպես նվազել է 6.3%-ով՝ հասնելով 30.37 միլիոն կարատի։
Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանում ադամանդի արտադրությունը մնացել է 2023 թվականի մակարդակին և կազմել է 37.32 միլիոն կարատ։
Քիմբերլիի գործընթացի տվյալների համաձայն՝ 2024 թվականին Ռուսաստանին բաժին է ընկել համաշխարհային ադամանդի արտադրության 32%-ը, Բոտսվանային՝ 24%-ը, Անգոլային՝ 12%-ը, Կանադային՝ 11%-ը, իսկ Կոնգոյի Հանրապետությանը՝ 8%-ը։