Կրիպտո

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «AKNEYE կտավների» ցուցադրությունը
05/06/2025 19:04
Կիսվել

ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «AKNEYE կտավների» ցուցադրությունը

Ս․ թ․ մայիսի 31-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «AKNEYE կտավների» ցուցադրությունը:

AKNEYE-ը ներկաներին ծանոթացրել է նախագծի նոր կոնցեպտին: Ցուցադրվել են 4 փորձառու AKNEYE արվեստագետների աշխատանքներ՝ ստեղծված դասական նկարչական տեխնիկայի և ժամանակակից թվային մոտեցումների համադրմամբ։

Սրահում ներկայացվել են Նարեկ Գյուլումյանի, Անահիտ Մարգարյանի, Էդմոն Հարիկյանի և Ռաֆայել Ներսեսյանի արվեստի գործերը՝ յուրաքանչյուրն իր ուրույն ոճով և հայեցակետով: Արտիստներից Անահիտ Մարգարյանը խոսել է մտահաղացման և դրա իրագործման մասին. «Շատ երջանիկ եմ, որ ընդգրկվել եմ AKNEYE-ի այս նոր կոնցեպտում: Կոնցեպտն իրենից ենթադրում է նոր կրեատիվ լուծումներ ու արտիստին տեղ է տալիս ավելի շատ ստեղծագործելու, տարածվելու Ակնի սահմաններից դուրս»:

Անդրադառնալով AKNEYE-ի գործունեությանը՝ նախագծի ղեկավար Հենրիկ Սարգսյանը նշել է. «Akneye-ը չի դադարում ստեղծագործել և չի դադարում զարմացնել: Սա մի նոր, հետաքրքիր հավաքածու է, որն առաջին անգամ հայաստանյան հանրությանն ենք ներկայացնում: Հպարտորեն կարող ենք ասել, որ այս տարիների ընթացքում բրենդին միացել են 130 արտիստներ 30-ից ավել երկրներից. սա մեծ հաջողություն է, որովհետև ի սկզբանե մենք ցանկանում էինք ստեղծել կամուրջներ արտիստների միջև, և այդ կամուրջներն արդեն ստեղծված են»:

Միջոցառումը համախմբել էր արվեստասեր հասարակությանը, ստեղծագործական համայնքի ներկայացուցիչներին և թվային մշակույթով հետաքրքրվածներին։

Ցուցադրության հիմնական ուղերձը հետևյալն էր՝ արվեստը սահմաններ չունի: «AKNEYE կտավներ» հավաքածուի ստեղծմամբ AKNEYE-ը բացել  է ժամանակակից արվեստի նոր էջ՝ խթանելով համագործակցությունն արվեստագետների, տեխնոլոգիական միջավայրի և համայնքի միջև։ Մեկ ամիս շարունակ այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու ցուցադրված նմուշներին Երևանի ftNFT ֆիջիթալ սփեյսում:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12