
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում արտահանումը նվազել է 57.4%-ով
2025թ.-ի հունվար-մայիսին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 7,912.4 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 49%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,870 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2025թ.-ի հունվար-մայիսին Հայաստանն արտահանել է 3,021.2 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 4,891.2 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման անկումը կազմել է 57.4%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը՝ 42%։