Բիզնես

USD BUY - 384.00+0.00 USD SELL - 387.00+0.50
EUR BUY - 447.00-1.00 EUR SELL - 458.00+1.00
OIL:  BRENT - 67.13+1.10 WTI - 65.45+1.07
COMEX:  GOLD - 3349.70+0.51 SILVER - 36.02+0.47
COMEX:  PLATINUM - 1369.00+0.91
LME:  ALUMINIUM - 2598.50+0.04 COPPER - 9934.00+0.66
LME:  NICKEL - 15206.00-0.06 TIN - 33661.00-0.16
LME:  LEAD - 2038.00-0.34 ZINC - 2714.00-1.36
FOREX:  USD/JPY - 143.47-0.26 EUR/GBP - 1.18+0.07
FOREX:  EUR/USD - 1.18+0.07 GBP/USD - 1.3742+0.00
STOCKS RUS:  RTSI - 1144.28+0.18
STOCKS US: DOW JONES - 44494.94+0.91 NASDAQ - 20202.89-0.82
STOCKS US: S&P 500 - 6198.01-0.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 39762.48-0.56 TOPIX - 2826.04-0.21
STOCKS CHINA:  HANG SENG - 24221.41+0.62 SSEC - 3454.79-0.09
STOCKS EUR:  FTSE100 - 8785.33+0.28 CAC40 - 7662.59-0.04
STOCKS EUR:  DAX - 23673.29-0.99
02/07/2025  CBA:  USD - 384.51-0.81 GBP - 526.78-3.92
02/07/2025  CBA:  EURO - 452.41-2.65
02/07/2025  CBA:  GOLD - 41401+675 SILVER - 451.29+5.62
Ինչպե՞ս հեշտ և արագ կազմակերպել հանգիստը. ճանապարհորդության պլանավորման վերաբերյալ լավագույն խորհուրդները 
02/07/2025 20:07
Կիսվել

Ինչպե՞ս հեշտ և արագ կազմակերպել հանգիստը. ճանապարհորդության պլանավորման վերաբերյալ լավագույն խորհուրդները 

Ամառային սեզոնի մեկնարկի հետ հայերի շրջանում կրկին ակտիվանում են հանգստի պլանավորման հարցերը։ Ո՞ր ուղղությունն ընտրել, որո՞նք են լավագույն առաջարկները, ինչպե՞ս խուսափել ավելորդ բարդություններից և այլն։

Հայ ճանապարհորդներն առավելապես նախընտրում են ծովափնյա հանգիստ: Վերջին տարիներին ամենապահանջված ուղղությունը մնում է Եգիպտոսը։ Դա պայմանավորված է ինչպես մատչելի ուղիղ չվերթներով, այնպես էլ «all inclusive» փաթեթների առկայությամբ, որոնք թույլ են տալիս խուսափել հավելյալ ծախսերից:

Միևնույն ժամանակ, հայկական շուկա մուտք գործած Low-Cost ավիաընկերությունները ընդլայնում են ընտրության հնարավորությունը՝ մատչելի ավիատոմսեր առաջարկելով դեպի ԱՄԷ և Կիպրոս։

Սակայն, ճիշտ հանգիստը սկսվում է ճիշտ պլանավորումից։

Ի՞նչ է պետք հաշվի առնել հանգիստը պլանավորելիս

B24.am-ը ճանապարհորդության վերաբերյալ զրուցել է Ամերիաբանկի դուստր ընկերության` Դիննոյի կողմից ներդրված MyTour հարթակի պրոդուկտի ղեկավար Գայանե Ղազազյանի հետ: Գայանեն մեզ հետ զրույցում նշեց՝ լիարժեք հանգիստ կազմակերպելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ։

«Ուղղություն ընտրելիս բյուջեին զուգահեռ կարեւոր է հաշվի առնել ինչպես տարվա եղանակը, այնպես էլ ճանապարհորդների կազմը։ Օրինակ՝ ընտանեկան հանգստի դեպքում, հատկապես երեխաների հետ, Եգիպտոսը հիանալի տարբերակ է։ Իսկ եթե նախընտրում եք շոփինգ և ժամանակակից քաղաքային միջավայր, ապա Դուբայը լավ ընտրություն կլինի», – նշում է նա։

Ինչպե՞ս հեշտ և արագ կազմակերպել հանգիստը. ճանապարհորդության պլանավորման վերաբերյալ լավագույն խորհուրդները 

 

Ընտրությունից ամրագրում` մեկ հարթակում

Բյուջեի ճիշտ պլանավորումը առանցքային է հատկապես այն մարդկանց համար, ովքեր առաջին անգամ են ճանապարհորդում։ Այս գործընթացը կարող է երկար տեւել, եթե դիմում եք տարբեր տուրիստական գործակալությունների արժեքներին ծանոթանալու համար։

MyTour ճանապարհորդական հարթակն այս խնդիրը լուծում է՝ հնարավորություն տալով պլանավորման ամբողջ ընթացքն իրականացնել առցանց՝ ցանցացած վայրից։ Պարզապես մուտք գործելով mytour.am կայք կամ Ամերիաբանկի հաճախորդ լինելու դեպքում օգտագործելով MyAmeria հավելվածը՝ կարելի է ընտրել ուղղությունը, տեսնել առկա փաթեթներն ու հյուրանոցները, համեմատել գները, մանրամասներ ստանալ հյուրանոցների մասին և ընդամենը մի քանի րոպեում կատարել վճարումը։

«Ամրագրումը կատարվում է լիովին օնլայն` առանց գրասենյակ այցելելու, փաստաթղթերը ուղարկվում են ճանապարհորդի էլ. հասցեին, տրվում է նաև հանգստի վերաբերյալ կարևոր տեղեկատվությունը, իսկ ճանապարհորդներին տրամադրվում է 24/7 աջակցություն», – նշում է Գայանեն։

Ինչպե՞ս հեշտ և արագ կազմակերպել հանգիստը. ճանապարհորդության պլանավորման վերաբերյալ լավագույն խորհուրդները 

Պարզ ընթացք, վստահելի գործընկեր

MyTour-ը համագործակցում է վստահելի և հուսալի գործընկերների հետ, որոնք ճանապարհորդական ուղղության ներկայացուցիչներն են ՀՀ-ում, ուստի ամրագրումները հավելվածի միջոցով ապահով են: Իսկ հարցերի դեպքում հոգատար թիմը պատրաստ է օժանդակել ճանապարհորդներին: MyTour հարթակի առավելություներից մեկն էլ այն է, որ առաջարկները ներկայացվում են տվյալ պահին գործող արժեքներով:

«Մենք հնարավորություն ենք տալիս նաև իրականացնել վաղ ամրագրում այդ պահին գործող արժեքով, իսկ վճարումը կատարել թռիչքից 35 օր առաջ երկու փուլով։ Իսկ եթե անհրաժեշտ է չեղարկել ամրագրումը, դա նույնպես հնարավոր է, եթե պահպանվում են չեղարկման կանոնները»։

MyTour ճանապարհորդական հարթակից կարող են օգտվել բոլորը, իսկ MyAmeria հավելվածի միջոցով ամրագրումներ կատարելու դեպքում Ամերիաբանկի հաճախորդների համար պարբերաբար գործում են հատուկ առաջարկներ։

Ինչպե՞ս հեշտ և արագ կազմակերպել հանգիստը. ճանապարհորդության պլանավորման վերաբերյալ լավագույն խորհուրդները 

02/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.51
-0.81
Եվրո (EUR)
452.41
-2.65
Ռուբլի (RUR)
4.8926
-0.0166
Լարի (GEL)
141.37
-0.24
41401
+675
Արծաթ
451.29
+5.62