ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 10/07/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 10-ին, բորսայում կայացել է 1820000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 15 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 29700000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.17%, փակմանը` 8.17%, առավելագույնը` 8.20%, նվազագույնը` 8.17%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.1883%: