
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմն անսպասելի հետևանք է ունեցել Գերմանիայի համար
Չինական ապրանքները, որոնք ի սկզբանե նախատեսված էին ԱՄՆ շուկայի համար, մեծ ծավալով սկսել են հոսել դեպի Գերմանիա:
Ամերիկյան մաքսատուրքերի անմիջական հետևանքն է մատակարարումների կտրուկ աճը Եվրոպա․ այն ապրանքները, որոնք այլևս չեն ուղարկվում ԱՄՆ, այժմ ավելի հաճախ ուղղվում են եվրոպական շուկա։
Չինաստանի մաքսային վարչության տվյալներով՝ 2025 թվականի մայիսին Չինաստանի արտահանումը դեպի ԱՄՆ նվազել է 34.5%-ով, ինչը համարվում է ամենախիստ անկումը՝ համավարակի ժամանակաշրջանից սկսած։ Միևնույն ժամանակ, մատակարարումները դեպի ԵՄ աճել են 12%-ով։
Գերմանիայի դաշնային վիճակագրական վարչության տվյալներով՝ հունվարից մինչև մայիս Չինաստանից ներմուծումն աճել է ավելի քան 10%-ով՝ հասնելով 67.5 միլիարդ եվրոյի։
Ավելի վաղ ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կտրուկ քննադատել էր Չինաստանին՝ մեղադրելով նրան արևմտյան արդյունաբերության որոշ ճյուղեր փակելու մեջ։ Նա նաև զգուշացրել էր Պեկինին, որ եթե ցանկանում է զարգացնել հարաբերությունները Բրյուսելի հետ, ապա պետք է վերականգնի տնտեսական հավասարակշռությունը։