Տնտեսական

USD BUY - 382.00+0.50 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 442.50+0.00 EUR SELL - 446.00+0.00
OIL:  BRENT - 65.62+1.88 WTI - 61.43+1.92
COMEX:  GOLD - 4135.70+0.70 SILVER - 48.31+0.44
COMEX:  PLATINUM - 1600.50+0.43
LME:  ALUMINIUM - 2781.00+0.13 COPPER - 10623.50+0.18
LME:  NICKEL - 15175.00+0.32 TIN - 35400.00+1.04
LME:  LEAD - 1985.00+0.76 ZINC - 2988.00+1.86
FOREX:  USD/JPY - 152.81+0.25 EUR/GBP - 1.1608+0.11
FOREX:  EUR/USD - 1.1608+0.11 GBP/USD - 1.3322-0.10
STOCKS RUS:  RTSI - 996.47-2.64
STOCKS US: DOW JONES - 46734.61+0.31 NASDAQ - 22941.80+0.89
STOCKS US: S&P 500 - 6738.44+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 48641.61-1.35 TOPIX - 3253.78-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 25967.98+0.72 SSEC - 3922.41+0.22
STOCKS EUR:  FTSE100 - 9578.57+0.67 CAC40 - 8225.78+0.23
STOCKS EUR:  DAX - 24207.79+0.23
23/10/2025  CBA:  USD - 382.54+0.03 GBP - 510.19+0.99
23/10/2025  CBA:  EURO - 443.29+0.11
23/10/2025  CBA:  GOLD - 50057-1221 SILVER - 587.4-26.82
Թվային աշխատանքային պայմանագիր. Ի՞նչ է հարկավոր իմանալ նոր իրավակարգավորման վերաբերյալ
21/07/2025 12:19
Կիսվել

Թվային աշխատանքային պայմանագիր. Ի՞նչ է հարկավոր իմանալ նոր իրավակարգավորման վերաբերյալ

Սկսած 2025 թվականի հուլիսի 1-ից, աշխատանքային պայմանագրերի կնքումը կարող է իրականացվել առցանց՝ կամավոր հիմունքներով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից թվային համակարգի կիրառումն արդեն պարտադիր կդառնա ՀՀ կառավարության կողմից ներդրված աշխատանքային պայմանագրերի թվային համակարգի միջոցով։ Այս փոփոխությունը նախատեսվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի օրենքով։

2025 թվականի փետրվարի 5-ին «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում» (e-draft.am) հրապարակվել է «Աշխատանքային պայմանագրերի թվային համակարգին ներկայացվող պահանջները, տվյալներին հասանելիության տրամադրման, պայմանագրերի կնքման կարգի և համակարգի կառավարման լիազոր մարմնի սահմանման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ հանրային քննարկման նպատակով։

Նշված նախագծի քննարկման արդյունքում ՀՀ կառավարությունը 2025 թվականի ապրիլի 10-ին ընդունել է համապատասխան որոշումը՝ թիվ 410-Ն (այսուհետ՝ Որոշում), որով սահմանվել են թվային համակարգի կիրառման կարգավորումները, լիազոր մարմինը , և համակարգին ներկայացվող պահանջները։

Ստորև կներկայացվի այն ամենը ինչ պետք է իմանալ տվյալ իրավական գործընթացի մասին։

Ըստ նոր կարգավորումների՝ գործատուն կամ նրա ներկայացուցիչը մուտք է գործում Պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի համապատասխան էջ և լրացնում է աշխատանքային պայմանագիրը, այդ թվում՝ փոփոխության, լրացման կամ լուծման մասին փաստաթղթերը։ Դրանից հետո նա ստորագրում է փաստաթուղթը իր էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Սահմանված գործողություններից հետո համակարգը ավտոմատ ծանուցում է ուղարկում աշխատակցի էլեկտրոնային հասցեին՝ նրան տեղեկացնելով, որ պայմանագիրը պատրաստ է ստորագրման։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մուտք են գործում համակարգ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, իսկ օտարերկրացիները՝ իրենց ՀՎՀՀ-ով և ՊԵԿ-ի տրամադրած մուտքանուն-գաղտնաբառով։ Աշխատողը, ծանոթանալով պայմանագրի բովանդակությանը և համաձայնության եպքում, ստորագրում է պայմանագիրը էլեկտրոնային թվային ստորագրությամբ ոչ ուշ, քան պայմանագրում նշված ուժի մեջ մտնելու օրից մեկ աշխատանքային օր առաջ։ Ստորագրելու համար կիրառվում է կամ նույնականացման քարտում առկա, կամ բջջային հեռախոսի SIM քարտի միջոցով ստացված թվային ստորագրություն։

Պայմանագրի ստորագրումից հետո համակարգը ավտոմատ ձևավորում է նոր ընդունվող աշխատողի գրանցման հայտ՝ օգտագործելով պայմանագրում ներառված տվյալները։ Այն դեպքում, երբ կան դաշտեր, որոնք պայմանագրում չեն ընդգրկված, գործատուն լրացնում է դրանք, և ամբողջական հայտը նույն օրը փոխանցվում է հարկային մարմնին։ Նման կերպ գրանցման հայտ է ձևավորվում նաև աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքում։

Պարտադիր լրացման համար նախատեսված տվյալները սահմանված Որոշման հավելվածի 13-րդ կետով, ըստ որի՝ սույն կարգի 12-րդ կետում աստղանիշով նշված դաշտերը ենթակա են պարտադիր լրացման։

Թվային համակարգն ինքնաշխատ կերպով փոխանակում է տվյալները պետական այլ հարթակների հետ։ Քաղաքացիական ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց պայմանագրերը փոխանցվում են համակարգին պետական համակարգերի կապման միջոցով՝ առանց հավելյալ գործողությունների։

Թվային համակարգին հասանելիություն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ աշխատողի ընդունման և հարկային տվյալների վերահսկողության նպատակով, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ աշխատանքային օրենսդրության պահպանման վերահսկման շրջանակում, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ օտարերկրյա աշխատողների ներգրավման գործընթացում վարչական վարույթի ապահովման համար։ Նշված մարմիններն ունեն մուտք թվային համակարգով կնքված աշխատանքային պայմանագրերին, դրանց փոփոխություններին և լուծման վերաբերյալ իրավական ակտերին։

Թվային համակարգին հասանելիություն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ աշխատողի ընդունման և հարկային տվյալների վերահսկողության նպատակով, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ աշխատանքային օրենսդրության պահպանման վերահսկման շրջանակում, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ օտարերկրյա աշխատողների ներգրավման գործընթացում վարչական վարույթի ապահովման համար։ Նշված մարմիններն ունեն մուտք թվային համակարգով կնքված աշխատանքային պայմանագրերին, դրանց փոփոխություններին և լուծման վերաբերյալ իրավական ակտերին։

ՀՏՀ.ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ

Ե՞րբ է սկսում գործել թվային պայմանագրերի համակարգը։

2025 թվականի հուլիսի 1-ից հնարավոր է աշխատանքային պայմանագրեր կնքել թվային եղանակով՝ կամավոր սկզբունքով։ Սկսած 2026 թվականի հունվարի 1-ից՝ համակարգի կիրառումը դառնում է պարտադիր։

Ո՞ր օրենքով է սահմանվում այս փոփոխությունը։

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի օրենքով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի թիվ 410-Ն որոշմամբ։

Ո՞րն է թվային համակարգի կառավարման լիազոր մարմինը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)՝ որպես թվային համակարգի կառավարող և տվյալների հսկողություն իրականացնող մարմին։

Ինչպե՞ս է տեղի ունենում պայմանագրի կնքումը։

Գործատուն մուտք է գործում ՊԵԿ-ի համակարգ, լրացնում և էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրում պայմանագիրը։ Աշխատողն իր հերթին ստանում է ծանուցում, ուսումնասիրում է պայմանագիրը և նույնպես ստորագրում թվային ստորագրությամբ։

Ինչպե՞ս են քաղաքացիներն ու օտարերկրացիները մուտք գործում համակարգ։

  • ՀՀ քաղաքացիները՝ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։
  • Օտարերկրացիները՝ ՀՎՀՀ-ով և ՊԵԿ-ի տրամադրած մուտքանուն-գաղտնաբառով։

Ի՞նչ է պետք թվային ստորագրության համար։

Անհրաժեշտ է՝

  • Նույնականացման քարտում առկա թվային ստորագրություն, կամ
  • SIM քարտի միջոցով ստացվող բջջային ստորագրություն։

Ե՞րբ պետք է աշխատողը ստորագրի պայմանագիրը։

Ոչ ուշ, քան պայմանագրում նշված ուժի մեջ մտնելու օրվանից մեկ աշխատանքային օր առաջ։

Ինչպե՞ս է իրականացվում աշխատողի գրանցումը։

Պայմանագրի ստորագրումից հետո համակարգն ավտոմատ ձևավորում է գրանցման հայտ՝ պայմանագրում ներառված տվյալներով։ Անավարտ դաշտերն լրացվում են գործատուի կողմից և փոխանցվում ՊԵԿ։

Որո՞նք են պարտադիր լրացվող տվյալները։

Որոշման հավելվածի 13-րդ կետով՝ բոլոր այն դաշտերը, որոնք նշված են աստղանիշով, պարտադիր են լրացման համար։

Ո՞ր մարմիններն ունեն մուտք համակարգին։

  • ՀՀ ՊԵԿ՝ հարկային վերահսկողության նպատակով։
  • Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ աշխատանքային օրենսդրության վերահսկման նպատակով։
  • ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ օտարերկրացի աշխատողների ներգրավման գործընթացի նպատակով։
23/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.54
+0.03
Եվրո (EUR)
443.29
+0.11
Ռուբլի (RUR)
4.6972
+0.0176
Լարի (GEL)
140.81
-0.42
50057
-1221
Արծաթ
587.4
-26.82