Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
2025թ.-ի օգոստոսի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
24/10/2025 11:10
Կիսվել

2025թ.-ի օգոստոսի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2025թ. օգոստոսի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 794,033 մարդ, այդ թվում 214,381 պետական և 579,652 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4.6% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2025թ. օգոստոսին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 137,731 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 117,879 է, որից պետական՝ 107,476, ոչ պետական՝ 10,403։

Մշակող արդյունաբերություն՝ 93,921 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 54,915 զբաղված, որից պետական՝ 27,747, ոչ պետական՝ 27,168։

Տեղեկատվություն և կապ՝ 45,228 աշխատակից, որից պետական՝ 2,124, ոչ պետական՝ 43,104։ Մասնավորապես Տեղեկատվական Տեխնոլոգիաներ՝ 32,688 աշխատակից, որից պետական՝ 423, ոչ պետական՝ 32,265։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 43,189 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Շինարարություն՝ 42,637 զբաղված, որից պետական՝ 283, ոչ պետական՝ 42,354։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 40,786 զբաղված, որից բոլորը պետական։

Սպասարկման այլ ծառայություններ 30,597 աշխատակից, որից պետական՝ 364, ոչ պետական՝ 30,233։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 28,622 աշխատակից, որից պետական՝ 7,043, ոչ պետական՝ 21,579։ Մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 6,471 զբաղված, որից պետական՝ 5,256, ոչ պետական՝ 925։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 25,598 զբաղված, որից պետական՝ 851, ոչ պետական՝ 24,747։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 24,872 աշխատակից, որից պետական՝ 9,828, ոչ պետական՝ 15,044։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 24,494 զբաղված, որից պետական՝ 4,109, ոչ պետական՝ 20,385։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 22,831 աշխատակից, որից պետական՝ 6,391, ոչ պետական՝ 16,440։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,540 աշխատակից, որից պետական՝ 1,535, ոչ պետական՝ 16,005։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 13,118 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 13,726 զբաղված, որից պետական՝ 1,019, որ պետական՝ 12,707։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 8,953 աշխատակից, որից պետական՝ 630, ոչ պետական՝ 8,323։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 7,396 զբաղված, որից պետական՝ 4,195, ոչ պետական՝ 3,201։

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6