ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 95 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Այսօր՝ հուլիսի 15-ին, տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26131142 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 230 մլն դրամ, որից մրցակցային` 217 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 13 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 95 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 90 959 463 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.7866 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.9997 տոկոս: Աճուրդին մասնակցել են 3 գործակալ: