ԿԱՅԱՑԵԼ Է ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի է ունեցել 2016 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN36294167) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 2-4 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 11 մլրդ 136 մլն դրամ, որից մրցակցային` 10 մլրդ 336 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 800 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 818 857 501 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.9037 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.0331 տոկոս: Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: