Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00-0.50
EUR BUY - 419.00+0.50 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
Mazda-ն ֆինանսական տարվա առաջին եռամսյակում ստացել է զուտ վնաս և կրճատել եկամուտը 8.8%-ով
06/08/2025 12:35
Կիսվել

Mazda-ն ֆինանսական տարվա առաջին եռամսյակում ստացել է զուտ վնաս և կրճատել եկամուտը 8.8%-ով

Ճապոնական ավտոարտադրող Mazda Motor Corp.-ը 2026 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում գրանցել է զուտ վնաս և կրճատել իր եկամուտն 8.8%-ով։ Ընկերությունը ներկայացրել է տարեկան կանխատեսում, որը ենթադրում է իր ֆինանսական արդյունքների զգալի վատթարացում՝ համեմատած նախորդ ֆինանսական տարվա հետ։

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ 2026-ի ապրիլ-հունիս ամիսներին զուտ վնասը կազմել է 42.1 միլիարդ իեն (285.1 միլիոն դոլար), մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը ստացել էր 49.8 միլիարդ իեն զուտ շահույթ։

Օպերացիոն վնասը կազմել է 46.1 միլիարդ իեն, մինչդեռ 2025 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում այն կազմել էր 50.4 միլիարդ իեն շահույթ։

Եկամուտը նվազել է մինչև 1.1 տրիլիոն իեն՝ նախորդ տարվա 1.2 տրիլիոն իենի փոխարեն։

Ռեգո Ինշուրանս

Եռամսյակի ընթացքում ընկերությունը վաճառել է 301 հազար ավտոմեքենա, ինչը 2.8%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Վաճառքները Եվրոպայում նվազել են 20.8%-ով, իսկ ԱՄՆ-ում և Չինաստանում՝ 2.3%-ով։

Mazda-ն ներկայացրել է 2026 ֆինանսական տարվա (ավարտվում է 2026-ի մարտին) կանխատեսումը, որն ակնկալում է արդյունքների զգալի վատթարացում՝ ԱՄՆ-ի սակագնային քաղաքականության հետևանքով։ Ընկերությունը նախատեսում է ստանալ 20 միլիարդ իեն զուտ շահույթ՝ նախորդ տարվա 114.1 միլիարդ իենի փոխարեն, 50 միլիարդ իեն օպերացիոն շահույթ՝ նախորդ տարվա 186.1 միլիարդ իենի փոխարեն, և 4.9 տրիլիոն իեն եկամուտ՝ նախորդ տարվա 5.02 տրիլիոն իենի փոխարեն։

Չնայած հաշվետվությունը հրապարակվել է բորսայի փակվելուց հետո, Mazda-ի բաժնետոմսերի գինը երեքշաբթի օրն աճել է 2.7%-ով։ Վերջին երեք ամսվա ընթացքում ընկերության շուկայական կապիտալիզացիան աճել է 8%-ով՝ մինչև 578.53 միլիարդ իեն, մինչդեռ Nikkei 225 ֆոնդային ինդեքսն աճել է 10.1%-ով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72