
2025-ի հունվար-հունիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն նվազել է 9.3%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 131,178.0 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն նվազել է 9.3%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 8.7%-ով և կազմել 5,854 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 10.8%-ով՝ կազմելով 7,069.4 տոննա։
Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 34.2%-ով և կազմել 1,484.4 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 5.4%-ով և կազմել 11,483.8 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 3.6%-ով՝ կազմելով 10,218.1 տոննա։