ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 23/07/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 23-ին, բորսայում կայացել է 4150000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.50 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 8 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 24750000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.30%, փակմանը` 8.45%, առավելագույնը` 8.45%, նվազագույնը` 8.30%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.3427%: