Տնտեսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 444.00+2.00 EUR SELL - 450.00+2.00
OIL:  BRENT - 66.19-0.94 WTI - 63.18-1.47
COMEX:  GOLD - 3398.90-0.04 SILVER - 38.20+0.74
COMEX:  PLATINUM - 1347.60+0.23
LME:  ALUMINIUM - 2588.00-0.80 COPPER - 9731.50-0.31
LME:  NICKEL - 15351.00+1.29 TIN - 33805.00+0.54
LME:  LEAD - 1998.00-0.47 ZINC - 2822.00-0.18
FOREX:  USD/JPY - 148.03-0.25 EUR/GBP - 1.1685+0.57
FOREX:  EUR/USD - 1.1685+0.57 GBP/USD - 1.3503+0.56
STOCKS RUS:  RTSI - 1174.23+0.18
STOCKS US: DOW JONES - 44458.61+1.10 NASDAQ - 21681.90+1.39
STOCKS US: S&P 500 - 6445.76+1.13
STOCKS JAPAN:  NIKKEI - 43274.67+1.30 TOPIX - 3091.91+0.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25613.67+2.58 SSEC - 3683.46+0.48
STOCKS EUR:  FTSE100 - 9147.81+0.20 CAC40 - 7753.42+0.71
STOCKS EUR:  DAX - 24024.78-0.23
13/08/2025  CBA:  USD - 383.56-0.25 GBP - 520.34+3.85
13/08/2025  CBA:  EURO - 449.34+3.74
13/08/2025  CBA:  GOLD - 41229-188 SILVER - 464.78-1.11
ՕՊԵԿ-ը պահպանել է նավթի պահանջարկի աճի կանխատեսումը 2025-ի համար և բարձրացրել 2026-ի ցուցանիշը
13/08/2025 16:03
Կիսվել

ՕՊԵԿ-ը պահպանել է նավթի պահանջարկի աճի կանխատեսումը 2025-ի համար և բարձրացրել 2026-ի ցուցանիշը

Աշխարհում նավթի պահանջարկի աճը 2025-ին կանխատեսվում է օրական 1.3 մլն բարելի մակարդակում՝ տարեկան հաշվարկով, ինչը համապատասխանում է նախորդ ամսվա գնահատականին։ Սպառումը կհասնի օրական 105.14 մլն բարելի, իսկ 2026-ին սպառումը կաճի օրական 1.4 մլն բարելով: Այս մասին նշված է ՕՊԵԿ-ի ամսական զեկույցում։

Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակի գնահատականը 40 հազար բարելով նվազեցվել է՝ մինչև օրական 104.29 մլն բարել, իսկ II եռամսյակի գնահատականը նույն չափով բարձրացվել է՝ մինչև օրական 104.34 մլն բարել։ Երրորդ և չորրորդ եռամսյակների կանխատեսումներն անփոփոխ են՝ համապատասխանաբար օրական 105.53 մլն և 106.36 մլն։

ՏՀԶԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և ոչ ՏՀԶԿ երկրների համար 2025-ի առաջին եռամսյակի փաստացի տվյալները, որոնք ավելի ցածր էին սպասվածից, հիմնականում փոխհատուցվել են ՏՀԶԿ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի ու Եվրոպայի երկրներում սպասվածից բարձր տվյալներով։ Երկրորդ եռամսյակի կանխատեսումների փոքր-ինչ նվազեցումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Չինաստանի և Հնդկաստանի համար փոխհատուցվել է Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ՏՀԶԿ երկրների կանխատեսումների բարձրացմամբ:

2026-ի նավթի պահանջարկի աճի կանխատեսումը վերանայվել է մոտ 100 հազար բարել աճով՝ հասնելով օրական 1.4 մլն բարելի, ինչը պայմանավորված է ՏՀԶԿ երկրների (Ամերիկայում և Եվրոպայում), ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում սպասվող ավելի լավ տնտեսական ցուցանիշներով։ Այսպիսով, ՕՊԵԿ-ը ենթադրում է, որ 2026-ին աշխարհում նավթի պահանջարկը կհասնի օրական 106.52 մլն բարելի։

Կանխատեսվում է, որ ՏՀԶԿ-ում նավթի պահանջարկի աճը կկազմի շուրջ օրական 200 հազար բարել, և աճի առաջնորդը կլինեն ամերիկյան երկրները։ Ոչ ՏՀԶԿ երկրներում նավթի պահանջարկի աճը կկազմի օրական 1.2 մլն բարել՝ հիմնականում Ասիայի երկրների հաշվին։

13/08/2025
դրամ
Դոլար (USD)
383.56
-0.25
Եվրո (EUR)
449.34
+3.74
Ռուբլի (RUR)
4.7981
+0.0071
Լարի (GEL)
140.66
-1.91
41229
-188
Արծաթ
464.78
-1.11