Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
BMW-ն հրաժեշտ է տալիս 8-րդ սերիային սահմանափակ թողարկմամբ՝ M850i Edition M Heritage E31-ի գույներով
19/08/2025 15:10
Կիսվել

BMW-ն հրաժեշտ է տալիս 8-րդ սերիային սահմանափակ թողարկմամբ՝ M850i Edition M Heritage E31-ի գույներով

BMW 8-րդ սերիայի G15 սերունդը, որն արտադրվում է 2018 թվականից, մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Դրա պատվին բավարական ապրանքանիշը ներկայացրել է սահմանափակ տարբերակ՝ M850i Edition M Heritage։ Կարտադրվի ընդամենը 500 օրինակ, յուրաքանչյուրը՝ ընդլայնված համալրվածությամբ և E31 սերնդի 8-րդ սերիայի լեգենդար գույներով։

Շնորհանդեսը կայացել է Pebble Beach-ում, որտեղ այն ցուցադրվել է դասական E31 կուպեի կողքին։ Հատուկ տարբերակը ստեղծվել է M850i xDrive Gran Coupe հիմքի վրա։

Առաջարկվում է հինգ պատմական գույների ընտրություն՝ Bright Red, Mauritius Blue metallic, Cosmos Black metallic, Oxford Green metallic և Daytona Violet metallic։

Ռեգո Ինշուրանս

Սրահը պատված է ալկանտարայով՝ ներառյալ առջևի վահանակը, դռների պանելները և առաստաղը։ Սպորտային M-նստարանները պատված են Black Full Merino կաշվով և ալկանտարայով։ Գլխակալների վրա տեղադրված են ռելիեֆային M լոգոտիպեր։ Ինտերիերում օգտագործված է եռագույն կար, շեմերին նշված է M850i Edition, իսկ կենտրոնական կոնսոլում փորագրված է անհատական համար։ Համալրվածության մեջ ներառված է Bowers & Wilkins Diamond Surround աուդիոհամակարգ և Driving Assistance Professional փաթեթ։

Ինչպես ստանդարտ M850i-ը, այս տարբերակն էլ համալրված է 4.4 լիտր V8 երկտուրբո շարժիչով՝ 530 ձիաուժ (390 կՎտ) և 723 նմ ոլորող մոմենտ։ Այն աշխատում է 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփի և xDrive լիաքարշակ համակարգի հետ։ Արագացումը 0-96 կմ/ժ տևում է 3.9 վայրկյան։

ԱՄՆ-ում գինը սկսվում է 130.400 դոլարից՝ առանց 1175 դոլար առաքման վճարի։ Սա 21 հազար դոլարով թանկ է սովորական M850i xDrive Gran Coupe-ից, սակայն տարբերությունը փոխհատուցվում է բացառիկ դիզայնով և հարուստ համալրվածությամբ։ Արտադրությունը կմեկնարկի նոյեմբերին, իսկ առաջին մատակարարումները սպասվում են 2026 թվականի առաջին եռամսյակում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52