Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կանադան 1.45 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային ռազմական օգնության համար 
25/08/2025 13:42
Կիսվել

Կանադան 1.45 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային ռազմական օգնության համար 

Կանադան Ուկրաինային հատկացրել է 2 միլիարդ կանադական դոլար (մոտ 1.45 միլիարդ ԱՄՆ դոլար)՝ զենքի մատակարարման համար։ Այս մասին ասվում է Կանադայի վարչապետ Մարկ Կարնիի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Խոսքն օգնության փաթեթի մասին է, որի մասին հայտարարվել էր այս տարվա հունիսին կայացած G7 գագաթնաժողովի արդյունքներով։ Կառավարությունը նախատեսում է բաշխել միջոցները հետևյալ կերպ.

  • 835 մլն կանադական դոլար (մոտ 603.6 մլն դոլար) կուղղվի զրահամեքենաների, բժշկական սարքավորումների, պահեստամասերի, հրազենի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի, ինչպես նաև անօդաչուների գնմանը,
  • 680 մլն կանադական դոլար (մոտ 491.52 մլն դոլար) կծախսվի ամերիկյան զենքի մատակարարման վրա՝ Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցուցակի համաձայն, որը կազմվել է ՆԱՏՕ-ի կողմից,
  • բացի այդ, 220 մլն կանադական դոլար (մոտ 159 մլն դոլար) կտրամադրվի ուկրաինական և կանադական արդյունաբերությունների համատեղ ձեռնարկություններում ներդրումների համար՝ անօդաչուների և դրանց դեմ պայքարի էլեկտրոնային ու այլ միջոցների արտադրության նպատակով,
  • 165 մլն կանադական դոլար (մոտ 119.3 մլն դոլար) կհատկացվի Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի աշխատանքին,
  • ևս 100 մլն կանադական դոլար (մոտ 72.28 մլն դոլար) կծախսվի զենքի գնման վրա, այսպես կոչված, չեխական զինամթերքի նախաձեռնության շրջանակներում։
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52