Բիզնես

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+1.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 76.11+5.07 WTI - 72.29+4.87
COMEX:  GOLD - 4145.30+0.39 SILVER - 60.93-1.60
COMEX:  PLATINUM - 1646.30+1.06
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.3+0.27 EUR/GBP - 1.1413-0.22
FOREX:  EUR/USD - 1.1413-0.22 GBP/USD - 1.3354-0.28
STOCKS RUS:  RTSI - 906.42+2.25
STOCKS US: DOW JONES - 52925.15-0.25 NASDAQ - 25818.69-1.16
STOCKS US: S&P 500 - 7503.85-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 66819.05-2.11 TOPIX - 4006.43-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 24199.46+2.99 SSEC - 3970.88-0.49
STOCKS EUR:  FTSE100 - 10665.88+0.13 CAC40 - 8436.24-0.51
STOCKS EUR:  DAX - 25465.25-1.37
08/07/2026  CBA:  USD - 367.29-0.18 GBP - 490.11-1.75
08/07/2026  CBA:  EURO - 419-1.13
08/07/2026  CBA:  GOLD - 49074+151 SILVER - 716.08-17.24
Jeep Cherokee-ն վերադառնում է․ նոր սերունդ՝ հիբրիդային համակարգով
25/08/2025 17:56
Կիսվել

Jeep Cherokee-ն վերադառնում է․ նոր սերունդ՝ հիբրիդային համակարգով

Jeep-ը երկու տարվա դադարից հետո վերադարձրել է Cherokee մոդելը։ 2026 մոդելային տարվա քրոսովերը ներկայացվել է նոր սերնդով․ այն դարձել է ավելի մեծ, հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով և ստացել է հիբրիդային շարժիչային համակարգ։

Նոր Jeep Cherokee-ն համալրված է Stellantis ընկերության 350-վոլտանոց հիբրիդային համակարգով, որը մշակվել է հատուկ այս մոդելի համար։ Սկզբում այն կլինի միակ շարժիչային տարբերակը, սակայն հետագայում սպասվում են նաև այլ մոդիֆիկացիաներ։ Համակարգը համատեղում է 1.6 լիտր տուրբոշարժիչ և e-CVT փոխանցման տուփ։ Մարտկոցն ունի ընդամենը 1.08 կՎտ/ժ հզորություն, և այն չի լիցքավորվում ցանցից․ սնուցումը կատարվում է ներքին այրման շարժիչից և ռեկուպերացիայից։ Jeep-ը խոստանում է ավելի քան 805 կմ ուղևորություն:

Ռեգո Ինշուրանս

Cherokee-ն կառուցված է STLA Large հարթակի վրա։ Երկարություն 477 սմ է, լայնություն՝ 212 սմ, բարձրություն՝ 172 սմ: Բեռնախցիկի ծավալն աճել է 30%-ով։

Հիմնական տարբերակում տեղադրված է Active Drive I լիաքարշակ համակարգ՝ անջատվող հետևի առանցքով և չորս ռեժիմներով՝ auto, Sport, Snow և Mud/Sand։

Նոր Cherokee-ի դիզայնը հիշեցնում է լեգենդար XJ-ը՝ պարզ գծեր, «արկղաձև» ուրվագիծ, U-աձև LED-եր։ Սրահում ոճը մոտ է Wagoneer S-ին:

Հիմնական տարբերակում տեղադրված է 10.25-դյույմանոց թվային վահանակ և 12.3-դյույմանոց Uconnect 5 համակարգի էկրան՝ անլար Apple CarPlay և Android Auto-ով։ Նոր սելեկտոր-շարժիչային կոճակն ազատում է կենտրոնական թունելի տարածքը։ Սպասարկման ստանդարտ փաթեթում ներառված են անձրևի սենսորներ, արտակարգ արգելակում, «կույր գոտու» հսկողություն, կայանման ասիստենտ և Active Driving Assist (Level 2) համակարգ։

ԱՄՆ-ում վաճառքները կսկսվեն տարեվերջին։ Առաջինը շուկա կմտնեն Limited (44.490 դոլար) և Overland (47.990 դոլար) տարբերակները։ Հիմնական Cherokee-ի գինը սահմանված է 38.990 դոլար՝ նախորդ սերնդից 200 դոլարով ավելի էժան։ Միջին Laredo տարբերակը կարժենա 41.990 դոլար։ Առաքումները կմեկնարկեն 2026-ի սկզբին։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

08/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.29
-0.18
Եվրո (EUR)
419
-1.13
Ռուբլի (RUR)
4.7987
-0.0149
Լարի (GEL)
139.46
+0.13
49074
+151
Արծաթ
716.08
-17.24