ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 02/08/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 2-ին, բորսայում կայացել է 2100000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.12 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.35 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 18 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 39350000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.10%, փակմանը` 8.50%, առավելագույնը` 8.50%, նվազագույնը` 8.06%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.2543%: