
Հունգարիան և Սերբիան կարագացնեն նավթամուղի կառուցումը երկու երկրների միջև
Բուդապեշտն ու Բելգրադը որոշել են արագացնել իրենց երկրների միջև նավթամուղի կառուցումը: Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։
«Էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչ-Հանդանովիչի հետ պայմանավորվեցինք արագացնել Հունգարիայի և Սերբիայի միջև նավթամուղի կառուցումը։ Դրա հունգարական հատվածը՝ 190 կմ, նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի վերջը», – գրել է նա X սոցիալական ցանցում։
Նախարարը հիշեցրել է Ուկրաինայի հարձակումները «Դրուժբա» նավթամուղի վրա։ «Ուկրաինայի նման քայլերի պատճառով Սերբիայի և Հունգարիայի համագործակցությունը էներգետիկայի ոլորտում դառնում է առավել կարևոր», — նշել է Սիյարտոն։