ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԷՌԱ ԼԱՅՆ» ԳՐԱՎԱՏԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ԿԲ նախագահի տեղակալի որոշմամբ՝ վեց ամիս ժամկետով կասեցվել է «ԷՌԱ ԼԱՅՆ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 220 լիցենզիայի գործողությունը՝ ներկայացված դիմումի համաձայն:
Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև կասեցումը ծագած գրավատան պարտավորությունների հետ: